Նիկոլի աշխատակազմի ղեկավարի տեղակալ աշխատող Չախոյան Տարոնը հերթական ֆեյսբուքյան գրառմամբ հանրությանն է հայտնել Նիկոլ-Սյամո զույգի՝ Արցախի հարցում ունեցած «պրինցիպները»՝ դրա հետ մեկտեղ հաթաթա տալով «Լեռնային Ղարաբաղի նախկին պաշտոնյաներին»: ԼՂ նախկին պաշտոնյաների՝ Ադրբեջանի հետ բանակցելու հայտարարությունները, ըստ նրա, 2 նպատակ են հետապնդում՝ առաջին՝ Հայաստանում վերագործարկել ԼՂ պետական ինստիտուտները ու ստանալ պաշտոնյայի կարգավիճակ, երկրորդ՝ շարունակել Հայաստանի բյուջեից ստանալ աշխատավարձ։ 

 

«Բայց՝ 

 

• ՀՀ-ում ԼՂ ոչ մի ինստիտուտ չի կարող գործել. պետության ներսում պետություն չի կարող գոյություն ունենալ, սա անվտանգային հարց է։ Հակառակ դիրքորոշումը լի է անվտանգային սպառնալիքներով ու նոր մարտահրավերներով։ 

• ՀՀ քաղաքացին չպետք է վճարի ԼՂ պետական ինստիտուտների պահպանման համար, որոնց ղեկավարները ստորագրել են ԼՂ լուծարելու մասին փաստաթուղթը, իսկ իրենց հայրենակիցներին այսօր սպառնում են գլուխ կոտրելով և պրակտիկորեն ոչ մի խնդիր չեն լուծելու»,-պնդել է Նիկոլի տխրահռչակ ֆեյքը: 

 

Տարոնի թեզերը նույնությամբ կրկնում են Սյամոյի ու նրա լակոտ-լուկուտների քարոզչական նարատիվները, ինչը նշանակում է, որ Արցախի ԱԺ-ի վերջին նիստը չտապալելը Սյամոյի կողմից կարելի է  գնահատել որպես մաքուր տակտիկական խորամանկություն՝ համաձայնեցված Նիկոլի հետ: Սյամոն ու Նիկոլը փորձում են թե՛ արցախցիներին, թե՛ հայաստանցիներին վախ ներշնչել՝ խաբելով, թե եթե չլուծարեն Արցախի պետական ինստիտուտները, թուրքը կհարձակվի ու ցեղասպանություն կգործի. «խաղաղութան դարաշրջան» ասվածը չի ենթադրում Արցախի պետական ինստիտուտների գոյություն ու նույնիսկ «Արցախ» եզրի գործածում, իսկ բոլոր նրանք, ովքեր դեռ հույս ունեն՝ շեղվելու Սյամոյի պլանից, ստիպված են լինելու հագնել Իլհամի ներհայաստանյան բռունցքին: 

Սյամոն կարծում է, թե եթե հաջողվի կյանքի կոչել Ադրբեջանի նարատիվները, իրեն պաշտոն են տալու՝ չհասկանալով, որ  Նիկոլը համաշխարհային մակարդակի «քցող» է, որի հետ հույս կապելը վիրտում օնանզիմով զբաղվելու պես մի բան է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել